ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել եւ նշել է այդ քայլի հմնավորումները: