ՀՅԴ-ն այսօր հանրահավաք է անցկացրել նաեւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից կազմակերպվել է երթ` հանուն արդար պահանջատիրության` «Տեր կանգնենք ԼՂՀ ինքնորոշմանը», «Արցախը մերն է մենք՝ Արցախինը» կարգախոսներով, որը վանկարկում էին երթի մասնակիցները: «Ազատագրված Քաշաթաղի տարածքը երբևէ սակարկման ենթակա լինել չի կարող, ինչպես և ներկայիս ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներից որևէ մեկը»,- ազդարարել են ՀՅԴ պատասխանատուները:




























