ՀՀ մշակույթի նախարարությունում կստեղծեն սոցիալական գովազդի վերահսկման հանձնաժողով։ Այս մասին  համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Կառավարության նիստում։
Մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ հանձնաժողովը կազմված կլինի առնվազն 18 անդամից, ընդ որում, նրանց մեծ մասը քաղաքացիական հասարակության, այլ ոչ թե պետական մարմինների ներկայացուցիչներ կլինեն։ Հանձնաժողովը կքննարկի եւ հավանություն կտա սոցիալական գովազդի թեմաներին։ Այդ թեմայով պաստառները ցանկության դեպքում արտաքին գովազդի օպերատորները առանց տուրքի կտեղադրեն իրենց դատարկ վահանակներին։