Նոյեմբերի 23-ին Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջային:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում կարևորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորշումների ծանոթանալու և տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով։