Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով մեկնարկել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա տվյալների թվայնացման աշխատանքները: Նախատեսվում է դրանք ավարտել հաջորդ տարվա ընթացքում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների եւ ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, թվայնացման աշխատանքների իրականացման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումները եւ տեղադրվել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում։ Չնայած աշխատանքները սկսվել են տարվա երկրորդ կեսից, այնուհանդերձ արդեն իսկ իրականացվել է առկա ֆոնդային նյութերի ավելի քան 51 տոկոսի թվայնացումը։ Դրանք տեղադրված են այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am  ինտերնետային կայքում եւ հասանելի են բոլորին.

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

-Օգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքները հետեւողականորեն շարունակվում են իրականացվել, նույնիսկ առաջ են անցել սահմանված ժամանակացույցից։

Ըստ Շ. Քերոբյանի, «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության եւ մատչելիության ապահովումը դրական նշանակություն կունենա ոլորտի ներդրումային գրավչության համար։ Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ եւ միջոցներ ծախսելու՝ առցանց ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային եւ ներկայացնել իրենց հետաքրքրությունները դրանց վերաբերյալ։