Հայաստանը կարեւոր կետ է «ՎիմպելԿոմի» բիզնեսի քարտեզի վրա։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողներին ասել է «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլյեն։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարեւոր է որպես շուկա անգամ այն 235 մլն բաժանորդների թվում, որոնց հետ ընկերությունն աշխատում է Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում։ Բոլոր 14 երկրներում «ՎիմպելԿոմը» վերաձեւավորվում է որպես ինտեգրված թվային օպերատոր։ Ձայնային ծառայությունների եկամուտների նվազմամբ ընկերությունը չի մնացել նույն տեղում եւ նոր ծառայություններ է առաջարկում ձայնի եւ տվյալների փոխանցման ոլորտում։ Վերջին 18 ամիսներին «ՎիմպելԿոմը» փորձել է բարձրացնել իր ֆինանսական գրավչությունը՝ մեծացնելով Nasdaq ֆոնդային բորսայում բաժնեմասերի ազատ շրջանառությունը եւ պահպանելով հուսալի ֆինանսական ցուցանիշները։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Ընկերության նպատակն է լինել կամ առաջինը կամ հաստատուն երկրորդ համարը իր ներկայության բոլոր շուկաներում։ Անցյալ տարի ընկերությունն իր եկամտի մոտ 70 տոկոսը նորից բիզնեսի մեջ էր ներդրել՝ կարեւոր համարելով երկարաժամկետ ներդրումները իր բոլոր դուստր ընկերություններում։ Մենք բարելավում ենք կապի որակը Երեւանեւ եւ ՀՀ մարզերում։ Սակայն դա բավարար չէ։ Մենք կարծում ենք, որ ապագան ձայնային եւ ինտերնետ կապի համալիր, միակցված առաջարկների մեջ է»,– նշեց Շառլյեն։

«ԱրմենՏել»-ը «ՎիմպելԿոմ»-ի դուստր ընկերությունն է, որը երկրում կապի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, նաեւ հանրապետության կարեւորագույն գործատուներից մեկը: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ընկերությունը դարձել է 10-րդ հարկատուն: