Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում նոյեմբերի 25-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է  ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ խորհրդի նիստում հաստատվել են նաեւ  ՀՀ ԿԲ կողմից առեւտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը, Դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի կատարման հաշվետվություն պարբերականը, ՀՀ ԿԲ 2016-2017 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայաստան ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան» արծաթե հուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի էսքիզները:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիաներ են տրամադրվել  «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» ՍՊԸ-ին եւ «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին:

Հաշվառվել են «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ», «Ավան», «Արաբկիր 1», «Սեւան», «Վանաձոր» եւ «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Մաշտոց» եւ «Խուդյակով» մասնաճյուղերը:

Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրվել «Գոլդ Սթրիթ» ՍՊԸ-ին, վերաձեւակերպվել են Ա/Ձ Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան (գործունեության վայրի փոփոխության հետ կապված) եւ Ա/Ձ Գոհարիկ Մինասյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 369 լիցենզիան (անձնագրի տվյալների փոփոխության հետ կապված):