«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացրեց «Բանակցելու եւ համոզելու արվեստ» թեմայով վերապատրաստման անվճար դասընթաց:
Դասընթացի նպատակն էր նպաստել ծրագրի շահառու ձեռներեցների եւ ընկերությունների ղեկավարների բանակցային կարողությունների եւ հմտությունների զարգացմանը: Սեմինարը կազմված էր 2 հիմնական թեմաներից` «Բանակցության հիմնարար հմտություններ», «Համոզելու սկզբունքներ եւ հնարքներ»: Դասընթացը վարում էր «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր եւ «Բանակցությունների վարման երեւանյան կենտրոնի» (CEN Yerevan) տնօրեն Ստեփան Խզրթյանը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Բանակցել` արդյունավետ համագործակցության նպատակով» բաժնի նպատակն էր վերափոխել մասնակիցների պատկերացումները բանակցության մասին: Բանակցությունը ոչ թե «սեփական ճիշտը» ամեն գնով պնդելու վարժանք է, այլ նախեւառաջ դիմացինին համոզելու եւ առկա խնդրին փոխշահավետ լուծում տալու արվեստ: Մասնակիցները ստացան հմտություներ, որոնց միջոցով կկարողանան առավել արդյունավետ վերլուծել իրավիճակը, հասկանալ ներգրավված կողմերի հետաքրքրությունները եւ մտահոգությունները, առավել գրագետ նախապատրաստվել բանակցությանը եւ առաջարկել ուղիներ` խնդիրը լուծելու համար:
«Համոզել այնպես, որ դիմացինի շահերը բավարարվեն»: Այդ մասում ձեռներեցները սովորեցին, թե ինչպես համոզել, որ դիմացինը իրենց զգա գնահատված եւ շահերը` բավարարված: Թեպետ յուրաքանչյուրն ունի համոզելու իր մոտեցումներ, սակայն դրանք հաճախ համակարգված չեն կամ ոչ միշտ են էթիկապես ընդունելի: Սեմինարը ներկայացրեց համոզելու էթիկապես ընդունելի եւ միաժամանակ ազդեցիկ հնարքները եւ տվեց հնարավորություն` դրանք դերախաղերի միջոցով գործի դնելու եւ փորձարկելու: Դասընթացը շեշտադրում կատարեց հատկապես վաճառքի իրականացման ընթացքում համոզելու գործընթացի վրա:
(10).jpg)
(7).jpg)
.jpg)
(7).jpg)





























