ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին եւ 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական եւ մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի եւ ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաեւ 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաեւ տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել համապատասխան հանձնարարականներ: