«Ամերիաբանկը»  երկարաձգել է վարկերի վերաֆինանսավորման արշավը մինչեւ 2016-ի ավարտը: Այդ մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց բանկի` մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ՓՄՁ-ներն ու ֆիզիկական անձինք կարող են օգտվել այս հնարավորությունից եւ տեղափոխել իրենց վարկերը «Ամերիաբանկ»: Այդ դեպքում նրանք հնարավորություն կունենան ստանալ վարկի պայմանների վերանայում, այդ թվում՝ ժամկետների երկարաձգում ու տոկոսադրույքի բարելավում: