Սերժ Սարգսյանը գոհ է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աշխատանքից։  Այս մասին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում։

«Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը։ Մենք պայմանավորվել ենք, որ կարճ ժամանակատավածում բացի բանակի ընթացիկ խնդիրներից, պետք է ընդգծված առաջընթաց արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության եւ ռազմաբժշկական կառույցների աշխատանքում: Վերջին շրջանում փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Բանակը կարող է դառնալ տնտեսության լոկոմոտիվը: Բանակի կարիքներին ուղղված միջոցները պետք է որքան հնարավոր է ծախսվեն Հայաստանում՝ սննդից մինչեւ շինանյութ, սպառազինությունից մինչեւ ծրագրային ապահովում: Պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի: Խոսքը առաջին հերթին վերաբերում է ՏՏ ոլորտին»,– ասել է նախագահը: