Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր չէ անդամագրվել իշխող Հանրապետականկուսակցությանը:

«Ես չեմ անդամագրվելու ՀՀԿ-ին, որովհետեւ ուզում եմ անկուսակցական մնալ»,- այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետն այն քաղաքական գործիչներից է, որ իրենց գործունեության ընթացքում մի քանի կուսակցություն են փոխել: