Ներդրողները, որոնք դեռ ուշքի չեն եկել Brexit–ից եւ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ցնցումներից, անհանգստության նոր պատճառ կունենան։ Եթե Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի սահմանադրական բարեփոխումը դեկտեմբերի 4-ին հաջողությամբ կայանա, դա կսասանի երկրի քաղաքական փխրուն կայունությունը, հայտնում է Bloomberg–ը։
Ռենցիի պարտությունը, որը խոստացել է հրաժարական տալ, եթե քվեարկության արդյունքը չբավարարի իր ակնկալիքները, կարող է հանգեցնել վաղաժամ ընտրությունների եւ «5 աստղերի շարժում» պոպուլիստական կուսակցության աջակցության աճին։ Կուսակցությունը խոստացել է իշխանության գալու դեպքում Եվրոգոտու կազմից Իտալիայի դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել։
Bloomberg–ի տվյալներով Եվրոգոտուց Իտալիայի ելքը երկարատեւ ժամանակ կպահանջի։
«Անգամ եթե Ռենցիի պարտությունից հետո արտահերթ ընտրություններ կայանան, «5 աստղերի շարժում» կուսակցության՝ իշխանության գալու շանսերը կախված կլինեն ընտրական համակարգում փոփոխություններից։ Ընտրություններում հաղթանակը կարող է բավարար չլինեն, քանի որ կուսակցությունն այդքան դաշնակիցներ չի գտնի խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու համար»,– ասել է Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Անտոնիո Վիլիֆրանկան։




























