Օհայոյի համալսարանում փոխհրաձգության ընթացքում ոստիկանությունը սպանել է կասկածյալներից մեկին, CBSnews-ի փոխանցմամբ դեռ հայտնի չէ կասկածյալը հանցակից ունեցել է, թե ոչ, բայցեւայնպես ոստիկանությունը ուսանողներին խորհուրդ է տալիս մնալ թաքստոցում։ Համալսարանի շուրջը փողոցները փակ են։
Վերջին տվայլներով հրաձգության հետեւանքով 9 տուժած կա, մեկը ծանր վիճակում է, 4-ը հրաձգային վիրավորում ունեն։
CBS-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9։30-ին։ Անհայտ անձը ավտոմեքենայով բախվել է շենքին, որից հետո ինչ –որ մեկը դանակով սկսել է հարձակվել մարդկանց վրա։




























