Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նախագահ Ֆրանսուա Օլանդին վստահեցրել է, որ հրաժարական չի տա ու նախագահի թեկնածության դեմ իր թեկնածությունը չի առաջադրի, հայտնում է AFP -ն։
Ավելի վաղ վարչապետը չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի ձախերի փրայմերիզին, նույնիսկ որպես Ֆրանսուա Օլանդի մրցակից։ Դրանից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը հայտնել էր, որ այդ դեպքում Վալսը պետք է լքի իր պաշտոնը։
Ֆրանսուա Օլանդի հետ Ելիսեյան պալատում ավանդական ճաշի շուրջ զրույցի ժամանակ Մանուել Վալսը վստահեցրել է, որ նման ինստիտուցիոնալ ճգնաժամի ու քաղաքական առճակատման պատճառ չի դառնա այն ժամանակ, երբ «Ֆրանսիան դիմակայում է ահաբեկչական սպառնալիքին»։ Վալսը նաեւ շեշտել է, որ հրաժարական չի տա, քանի որ «պատասխանատվության զգացում ունի պետության համար»։




























