Ֆիդել Կաստրոյի մահը չի արգելակի Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը, նշելով, որ դիվանագիտական կարգավորման տնտեսական արդյունքները արդեն նկատելի են՝ ի դեմս կոմերցիոն չվերթների ու այլ աճող կապերի,  փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով յուրաքանչյուր քայլ, որը կխաթարի կարգավորման գործընթացը․ լուրջ տնտեսական վնաս կհասցնի Կուբայի քաղաքացիներին։