Թաիլանդի խորհրդարանը գահաժառանգ արքայազն Մահա Վատչիրալոնգկոնին պաշտոնապես հրավիրել է ընդունել գահը, հայտնում է Thai PBS–ը։

Խորհրդարանի խոսնակն ընթերցել է գահաժառանգ արքայազնին հրավիրելու բանաձեւը, որից հետո բոլոր պատգամավորներին առաջարկել է ոտքի կանգնել եւ ողջունել նոր թագավորի՝ գահ բարձրանալը։ Պատգամավորները խմբակային բացականչել են «Կեցցե՛ թագավորը», որից հետո խորհրդարանի հատուկ նստաշրջանը փակվել է։