Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նա երկրի քաղաքացիներից ներողություն է խնդրել կոռուպցիոն սկանդալի հետ կապված եւ հայտարարել ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե խորհրդարանն իշխանությունն անվտանգ փոխանցելու միջոց գտնի:
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Փաք Կըն Հեի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել՝ 4%-ի:
Հոկտեմբերին Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք էր առաջադրել նախագահի մտերիմ ընկերուհուն՝ Չհվե Սուն Սիլին, որին կասկածում են կոռուպցիոն սկանդալին մասնակցության եւ պետական գործերին միջամտության մեջ:




























