ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 29-ին կհայտարարի առողջապահության նախարարի պաշտոնի թեկնածուին: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ պաշտոնի թեկնածուն կլինի հանրապետական Թոմաս Փրայսը:
Ջորջիա նահանգից վիրաբույժ-օրթոպեդ Փրայսը ObamaCare առողջապահական բարեփոխման հակառակորդներից է, եւ ենթադրվում է, որ նա կզբաղվի այդ օրենքի չեղարկմամբ:
Հաղորդվում է, որ Սիիմ Վերման էլ կզբաղեցնի «Medicare and Medicaid Services» կենտրոնի ղեկավարի պաշտոնը, որը վերահսկում է առողջապահության ոլորտի ծրագրերն ու ապահովագրական ստանդարտները:




























