Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ- 21013» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21014»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 29-ին, ժամը 03.00-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի եւ ձախ սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաեւ «ՎԱԶ- 21013»-ի վարորդը, որը վնասվածքը ստացել է նույն ավտովթարի հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: