Շրիվինհեմ գտնվող Միացյալ Թագավորության Պաշտպանության ակադեմիայում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել «Միջազգային օր» միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվեցին շուրջ 60 երկրների ազգային մշակույթը եւ խոհանոցը: Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ակադեմիայում ուսանող ՀՀ ԶՈւ ներկայացուցչի կողմից ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված հայկական տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի հարուստ պատմամշակութային ժառանգության, ազգային երգարվեստին, ինչպես նաեւ համտեսել հայկական կերակրատեսակներ, կոնյակ եւ գինի:

Միջոցառմանը հայկական քոչարիի եւ մի շարք հայկական ազգային այլ պարերի կատարումներով հանդես եկավ Լոնդոնում գործող «Ախթամար» պարային խումբը, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին: