Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի անվտանգության ծառայության 9 անդամներ են վիրավորվել ավտոշարասյան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: CNN-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մարավիում:
Մեկ վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է: Նախագահ Դուտերտեն պայթյունի պահին ավտոմեքենայում չի եղել:
Մարավի այցի նախաշեմին Դուտերտեի անվտանգությունը 50 մարդ է ապահովել: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք կկայանա նոյեմբերի 30-ին նախանշված այցը:




























