Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ավտոշարասյան կողքին անհայտ անձինք պայթուցիկ են գործի դրել, հայտնում է CNN–ը։
Հաղորդվում է, որ պայթյունից տուժել է նախագահի անվտանգության ծառայության 9 աշխատակից։
Հարձակումը եղել է Մարավի քաղաքում, գրոհի պահին Դուտերտեն մեքենայում չի եղել։
Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Դուտերտեն՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, երբեք չի լքի երկիրը պաշտպանող համարձակ կանանց եւ տղամարդկանց։




























