Ֆրանսիական պետական Proparco կազմակերպությունը «Ամերիաբանկին» կտրամադրի 20 մլն դոլար միջոցներ՝ բիզնեսի  վարկավորման համար:

Վարկային պայմանագրի արարողությանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, որը գոհունակությամբ ընդգծել է թե՛ Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD), թե՛ վերջինիս միավոր Proparco-ի աշխատանքը Հայաստանում: «1976 թվականից Proparco-ն աջակցում է այլ երկրների տնտեսության զարգացմանը՝ օժանդակելով հատկապես ՓՄՁ-ներին», - նշեց դեսպանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

2013 թ Proparco-ն արդեն տրամադրել է «Ամերիաբանկին» 15 մլն դոլար վարկ, որը բանկը հաջողությամբ տեղաբաշխել է: Այս վարկային գծից օգտվել է արդեն 4 հայաստանյան ընկերություն, նշեց դեսպանը:

Իր հերթին, Proparco-ի ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսը նշեց, որ «Ամերիաբանկը» մնում է հուսալի գործընկեր՝ նույնիսկ հաշվի առնելով հայաստնաի տնտեսության վերջին երկու տարվա դժվարությունները:

«Այս բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջին տեղերում է բոլոր ցուցանիշներով եւ աջակցում է ֆինանսական հատվածի հետագա զարգացմանը:

Նոր համաձայնագրով մենք մտադիր ենք ամրապնդել առաջինի հաջողությունը», - ասաց Բարբրուսը:

Իր հերթին, «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ ներգրավված միջոցներն օգտագործվելու են դոլարային վարկերի համար, սակայն այլ ծրագրերով բանկը շրջանառում է նաեւ հասանելի դրամային միջոցներ:

«Այս համատեքստում՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհայտարարենք նոր համաձայնագրի մասին՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկի հետ, որը համաձայվել է մեզ վարկավորել հայկական արժույթով:

Անկախ ամեն ինչից, շուկայում կան ՀՀ դրամով  ավելցուկային միջոցներ: Սա մեզ թույլ է տալիս նաեւ մեր սեփական ռեսուրսներով տրամադրել միջնաժամկետ ու երկարաժակետ վարկավորում՝  հայկական դրամով», -ընդգծեց Հանեսյանը:

Նշենք, այս պահի դրությամբ «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը կազմում է շուրջ 410 միլիարդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19,7%-ով, այդ թվում ՓՄՁ եւ ֆիզանձանց վարկերի պորտֆելը՝ 35%-ով, իսկ միայն ՓՄՁ-ներինը՝ 55%-ով: