ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրողների աջակցության պատմական ցածր մակարդակ է գրանցել, գրում է The Washington Post–ը։

Թրամփը ստացել է պատմության մեջ ամենաքիչ ընտրողների ձայները՝ 46.5 տոկոս։

Ընտրված նախագահը մեկ անգամ չի հայտարարել, որ ձայների հաշվարկում խախտումներ են եղել, ուստի այդ թիվը կարող է պակասել մինչեւ 46 տոկոս։ Թրամփը Թվիթերում գրել էր, որ, ի լրումն ընտրիչների կոլեգիայում հաղթանակի, ինքը հաղթել է նաեւ ժողովրդական քվեարկությունը, եթե հաշվի չառնենք միլիոնավոր մարդկանց ձայները, որոնք անօրինական են քվեարկել։

Նախագահական ընտրություններում Թրամփը հաղթել էր մեծաթիվ նահանգներում հաղթելու շնորհիվ եւ ստացել ընտրիչների 290 ձայները, իսկ Հիլարի Քլինթոնը ստացել էր ընտրիչների 232 ձայները։ Սակայն նա Թրամփից առաջ էր անցել համազգային մակարդակով քվեարկության ժամանակ։