Նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իգնատի Առաքելյանի խոսքով, մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքը գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամի:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաեւ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի խթանման նպատակով:
Նշվել է նաեւ, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:





























