«Բրյուսելը կհրապարակի կիբերանվտանգության, ռազմանավերի ու անօդաչու տեխնոլոգիաների համար պաշտպանական ծախսերի ծրագրերը։ Դա տեղի է ունենում այն կապակցությամբ, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին կոչ է անում զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը,- գրում է Financial Times–ը,- Եվրոպական հանձնաժողովից ստացված առաջարկները կհրապարակվեն չորեքշաբթի։ Մինչ այդ ԵՄ անդամ երկրների որոշում են կայացրել ՝ խորացնել պաշտպանական համակարգումը՝ եվրոպական հակաահաբեկչական համակարգի ու արտաքին սահմաների ամրապնդումն ապահովելու համար»։
«Ծրագրերով նախատեսվում է ավելացնել արտասահմանից պաշտպանական գնումները ու ավելի մեծ ուշադրություն դարձնել սարքավորումների ստանդարտիզացման վրա, նաեւ պաշտպանական ու ռազմական նպատակներով կիրառել ԵՄ տիեզերական ծրագրերը։ ԵՀ գնահատականով, այս պահին պաշտպանական գնումների մոտ 80 տոկոսը իրականացվում է զուտ ազգային հիմքերի վրա»։
Հեղինակը նշում է, որ Թրամփը մշտապես ԵՄ-ին կոչ է անում ապահովել պաշտպանական ծախսերի համար ՆԱՏՕ-ի կողմից սահմանված նպատակային ցուցանիշը՝ ՀՆԱ 2 տոկոսը։ ՆԱՏՕ-ի կազմում են ԵՄ 28 երկրներից 22-ը, բայց միայն ՄԵծ Բրիտանիան, Էստոնիան, Լեհաստանն ու Հունաստանն են կատարում այս պահանջը։
«Նոր ծրագրի նպատակն է ավելացնել Եվրոպայի հնարավորությունները ցամաքից, օդից ու ծովից, նաեւ տիեզերքից պաշտպանության ոլորտում, նաեւ ներդրումներ անել կիբերանվտանգության ու հետախուզական տվյալների հավաքման ոլորտում»,- ասվում է հոդվածում։





























