2016–ի դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել 87 ձեւ-ից, ինչի արդյունքում այլեւս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երեւան: Ընթացքի մեջ է նաեւ ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ: Այս մասին նոյեմբերի 29ին վարչապետին զեկուցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում:

Նրա խոսքով՝ իրականացման փուլում է գտնվում նաեւ «մեկ պատուհանի» կիրառումը ՊԵԿ համակարգում Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության հետ համագործակցությամբ։