Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը տապալելու մտադրության վերաբերյալ, Կրեմլի համար նորություն է: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայտարարությունն իսկապես նորություն է»,- Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողների համապատասխան հարցին: Նա Էրդողանի հայտարարությունը «շատ լուրջ» է անվանել եւ նշել, որ այն ամբողջովին «հակասում է նախորդներին»: «Հայտարարություն, որը ներդաշնակ չէ իրավիճակի մեր՝ որպես պետության ըմբռնման հետ, որի զինված ուժերը միակն են, որ Սիրիայի տարածքում են գտնվում օրինական ռեժիմում»,- ասել է մամուլի քարտուղարը: