Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր առաջին փոխնագահի պաշտոնի թեկնածուին վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կորոշի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այդ ժամանակ էլ կառաջադրվեն մյուս տեղակալների թեկնածուները: Նա չբացառեց նոր վարչապետ (եւ ՀՀԿ նոր անդամ) Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն խնդրեց սպասել: Վարչապետները սովորաբար դարձել են կուսակցության փոխնախագահներ, եւ այս հարցում պատճառները աշխատանքային են: «Մենք հիմնականում քննարկում ենք կառավարության աշխատանքը: Եվ եթե անգամ վարչապետը չմտներ կուսակցության շարքերը, նրան, միեւնույն է, կհրավիրեին մեր Գործադիր մարմնի բոլոր նիստերին»,- ասաց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է առաջին փոխնախագահի պաշտոնի հաստատմանը, ապա Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով՝ նա անհրաժեշտ է կուսակցության առաջնորդի բացակայության դեպքում նիստեր հրավիրելու համար: «Հանկարծ նա կբացակայի երկրից, Աստված մի արասցե՝ վատ առիթով, կամ Աստված տա՝ շատ լավ առիթով: Այս դեպքի համար այստեղ պետք է ինչ-որ մեկը մնա»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:





























