Ռուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի զբոսաշրջիկները հետաքրքրված են Հայաստանում ձմեռային տուրիզմով։ Այս մասին նոյեմբերի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Նրա խոսքով՝ իհարկե Եվրոպայում կան լավ տուրիստական կենտրոններ, սակայն զբոսաշրջիկները երբեմն էկզոտիկա են փնտրում։ «Հատկապես դահուկային սպորտի համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան։ Դրա համար անհրաժեշտ է միայն նշել ուղիները. ենթակառուցվածքների անհրաժեշտություն, որպես այդպիսին, չկա։ Հայաստանում կան նախադրյալներ իրեն ներկայացնել որպես համաշխարհային շուկայում ձմեռային զբոսաշրջության համար նախընտրելի վայր»,– ասել է Զեյթունցյանը։






























