Lufthansa ավիաընկերությունը իր գործադուլ անող օդաչուներին առաջարկել է աշխատավարձի բարձրացում երկու փուլով՝ 2․4 տոկոսով 2016-ի արդյունքներով ու եւս 2 տոկոսով 2017-ին, հայտնում է Spiegel–ը։
«Խուսափելու համար մեր ընկերության հետագա վնասներից՝ մենք ուզում ենք շտապ կարգով վերադառնալ ուղեւորներին առաջարկվող մեր ծառայությունների կատարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սակայն ղեկավարության ու օդաչուների դիրքորոշումները դեռ չեն մերձենում։ Օդաչուների ու բորտ ուղեկցորդների արհմիության գործադուլը սկսվել է նոյեմբերի 23-ին։ Արդեն մի քանի հազար չվերթ է չեղարկվել։ Գործադուլի հետեւանքով ավիաընկերության կրած ամենօրյա վնասը հասնում է 15 մլն եվրոյի։




























