Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները:

ՀԴԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Սարգսյանը անհրաժեշտ է համարել կենտրոնացնել ջանքերը գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար: