Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ոչ մեծ տնտեսական աճ է նկատվում:
«Այժմ իրական սեկտորում անկումը դադարել է, նույնիսկ աննշան արդյունաբերական աճ է նկատվել»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Նրա խոսքով՝ «այս գործընթացում (տնտեսության վերականգնման – խմբ.) կարեւոր դեր են ունեցել արդյունաբերության մի շարք ճյուղերի, բնակարանային շուկայի աջակցության ծրագրերը»:
«Երկու տարի առաջ մենք բախվեցինք տնտեսական լուրջ մարտահրավերների, համաշխարհային շուկայում անբարենպաստ կոնյունկտուրայի, պատժամիջոցների: Փորձեցին մեզ ստիպել պարել ուրիշի դուդուկի տակ, անտեսել ազգային հիմնարար շահերը»,- ընդգծել է Պուտինը:
«Սակայն տնտեսության արգելակման գլխավոր պատճառները թաքնված են առաջին հերթին մեր ներքին խնդիրներում՝ ներդրումային պաշարների, ժամանակակից տեխնոլոգիաների, պրոֆեսիոնալ կադրերի դեֆիցիտ, մրցակցության անբավարար զարգացում, գործարար կլիմայի սխալներ»,- եզրափակել է նախագահը:
Նախագահի գնահատմամբ՝ 2016 թվականին Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 0,3 տոկոս: Պուտինը լիահույս է, որ ՌԴ-ում 2016-ին ինֆլյացիան կկազմի 5,8 տոկոս, իսկ 2017-ին կհաջողվի հասնել ինֆլյացիայի թիրախային ցուցանիշին՝ 4 տոկոս:





























