Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության եւ խարդախության 7-ական, յուրացման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: