Նոյեմբերի 30-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Կուրղինյան եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Արտաշես Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18-ին, թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կինը 43-ամյա Գայանե Մ.-ն է:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: