Հայաստանի «Ազգային ժողովի կանոնակարգ» նոր օրենքով ամեն ինչ արվում է, որ պատգամավորը հասկանա՝ խորհրդարանական այս կամ այն խմբակցությունը լքելով նա «կիսատ» պատգամավոր է դառնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Խորհրդարանական խմբակցությունից դուրս գալու դեպքում պատգամավորը չպետք է օգտվի այն իրավունքներից եւ իրավասություններից, որոնցով օժտված է եղել խմբակցությանն անդամակցելիս»,- նշեց Սահակյանը:
Նա հավելեց, որ կարեւոր դրույթ է նաեւ Վերստուգիչ հանձնաժողովի ներդրումը, որը կարող է որոշել նույնիսկ այս կամ այն նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը կամ կառավարությանն անվստահություն հայտնել:




























