Հայաստանում կստեղծվի Ճարտարապետների պալատ։ Այս մասին ասված է «Ճարտարապետական գործունեության մասին» օրինագծում, որն հավանություն է ստացել դեկտեմբերի 1-ին Կառավարության նիստում։

Պալատը կլիցենզավորի ճարտարապետներին եւ կսահմանի պրոֆեսիոնալ էթիկայի սկզբունքները, կհետեւի դրանց կատարմանն ու կմշակի մասնագետների վերապատրաստման մեթոդիկա։ «Ճարտարապետը կդառնա հիմնական գործող անձը եւ կկրի շինարարական գործընթացի  պատասխանատվությունը»,– ասել է Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի  նախագահ Նարեկ Սարգսյանը։ Պալատի անդամներ կարող են դառնալ նաեւ այլ երկրների մասնագետները։