Հայաստանի կառավարությունը կվերակնքի ամերիկյան «Contour Global» ընկերության հետ պայմանագիրը (ի դեմս Հայաստանում ընկերության դուստր ձեռնարկության): Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում:

Մասնավորապես, կհստակեցվեն ամերիկյան ներդրողների պարտավորությունները KfW Գերմանական բանկից ստացված 51 մլն եվրոյի վարկից մնացած պարտքի մարման մասով, որը հաստատվել է ՀԷԿ-ի կասկադի մասնավորեցումից առաջ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 12-ին ամերիկյան «Contour Global» ընկերությունն ու Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին 180 մլն դոլարով Որոտանի կասկադ ՀԷԿ-ի ակտիվների ձեռքբերման գործարքի ավարտի մասին: 2015-ին Որոտանի կասկադ ՀԷԿ-ն արտադրել է հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 15%-ը: