ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց եւ դատապարտյալների շրջանում շարժական եւ ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ:
2012թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եղել են տուբերկուլոզով հիվանդ 54, 2013թ.-ին` 34, 2014թ.-ին` 35, 2015թ.-ին` 24, իսկ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` 16 անձինք, ընդ որում` 2016թ. նշված ժամանակահատվածի դրությամբ գրանցված 16 հիվանդներից միայն 8-ի դեպքն է հայտնաբերվել 2016թ. ընթացքում:





























