ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային Ժողովի ընդունած հետեւյալ օրենքները

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: