Հայաստանի գազալցակայաններում գազի ճնշումն ու ջերմաստիճանը պետք է միշտ հսկողության տակ լինեն։ Այս մասին դեկտեմբերի 3-ին ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ելույթ ունենալով «Ստուգումներ բենզա եւ գազալցակայաններում․ ստուգումների արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Դրա համար, նրա խոսքով, գազալցակայաններում անհրաժեշտ է տեղադրել հատուկ սարքավորումներ։ «Հանրային տրանսպորտը երկրում պետք է գերազանցաբար էլեկտրականությամբ աշխատի։ Եվրոպայում, նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայում արդեն զարգացնում են էլեկտրատրանսպորտը։ Երեւանի ավագանին անհասկանալի կառույց է, նրանք ասես ամեն ինչ հակառակն են անում»,- իր մտահոգությունն է հայտնել Արմեն Պողոսյանը։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով