2017 թվականին ՊՆ–ն կներկայացնի զինծառայողների մասին միասնական օրենքը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ ելույթ ունենալով «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը։

Նրա խոսքով՝ այդ օրինագծում նորից կսահմանվի զինծառայողների կարգավիճակն ու նրանց սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ զորակոչի հարցերը։ Մեկնաբանելով որոշ պատգամավորների կողմից պարբերաբար առաջարկվող 18 տարեկանից համընդհանուր զորակոչի մասին նախաձեռնությունները՝ Նազարյանը նշեց, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է լինել միայն քաղաքական որոշման արդյունք։