Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 6-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.22-ին, մարվել՝ 23.35-ին:

Այրվել է «Mitsubishi Chariot» մակնիշի 76 AA 667 համարանիշի (վարորդ՝ 59-ամյա Վ. Վ.) շարժիչի հատվածը, ջերմահարվել՝ մոտակայքում կայանված «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 072 համարանիշի (վարորդ՝ Հ. Ն.) ավտոմեքենայի կողային հատվածը: