Հայաստանի ռեզիդենտ արտասահմանյան քաղաքացիները կարող են մայրության եւ երեխայի ծնունդի նպաստ ստանալ: «Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկված համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում:
Ըստ այդմ՝ արտասահմանյան պետության քաղաքացին կարող է մայրության նպաստ ստանալ, եթե վերջին երեք տարիներին Հայաստանում է հաշվառվել (այս ժամկետը հաշվարկվում է ֆիզիոլոգիական արձակուրդ ստանալու իրավունքի օրվանից): Արտասահմանյան քաղաքացիներին, որոնց երեխան Հայաստանում է ծնվել, երեխայի ծնունդի նպաստ է հատկացվում այն դեպքում, եթե երեխայի ծնունդի պահին նպաստ ստանալու համար դիմած ծնողը Հայաստանում հաշվառված է 3 տարուց ոչ պակաս: Երկուսին էլ նպաստ չի նշանակվում, եթե այն արդեն այլ պետության կողմից է նշանակված:





























