Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ջանա արտասահմանում տնտեսական կապեր զարգացնել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ գործող քայլեր են անհրաժեշտ Հայաստանի վարկանիշը՝ որպես հուսալի գործընկեր ձեւավորելու համար։ Դա կօգնի արտոնյալ պայմաններ ստանալ արտասահմանյան շուկաներ հայկական ապրանքներ հանելու համար։ «Այստեղ Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի եւ՛ ԵՏՄ անդամակցությունը, եւ՛ ԵՄ–ում առեւտրային արտոնությունները։ Հայաստանը կարող է լավ գործընկեր դառնալ նրանց համար, ովքեր ուզում են իրենց փորձել իրանական շուկայում։ Մենք Իրանի հետ ընդհանուր սահման ունենք, նրա հետ բարեկամական հարաբերություններ ենք պահպանում։ Մեր երկիրը փոքր է՝ փոքր շուկայով։ Նշանակում է, որ մենք պետք է ներդրողներ գրավենք ուրիշ բաներով՝ բաց լինելով, նրանով, որ հասկանալի ենք»,– ասել է Կարապետյանը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: