Հայաստանի խորհրդարանի նոր կանոնակարգով ընդդիմությանը լայն արտոնություններ են հատկացված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Երեւանի գրասենյակի նախաձեռնած քննարկման ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետ Ջոն Բեյթսը:
Նրա խոսքով՝ առայժմ հասցրել է ծանոթանալ կանոնակարգի առաջին երեք գլուխներին, որոնք բավական տպավորիչ են: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է նաեւ նախագծի վերաբերյալ իր առաջարկները, սակայն դրանք բացառապես խորհրդատվական բնույթ են կրում եւ պարտադիր չեն փաստաթղթի մեջ ընդգրկելու համար»,- նշեց փորձագետը:
ԵԱՀԿ փորձագետ. ՀՀ խորհրդարանի նոր կանոնակարգը ընդդիմության համար լայն հնարավորություններ է ստեղծում

Հասանելի է
русский



























