Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 հասցեում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում:

Հրդեհը մարվել է ժամը 13.20-ին:

Այրվել է օդորակիչ, գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ 2 քմ և կոշիկներ. 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: