Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան երկրի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին հանձնարարել է կառավարություն ձեւավորել։ Այս մասին հայտնում է Ansa–ն։
Նշում են, որ Ջենթիլոնին պետք է պետության ղեկավարի հետ հանդիպի դեկտեմբերի 11-ին տեղի ժամանակով 12։30-ին։
Ընդ որում գործակալությունը շեշտում է, որ Ջենթիլոնին նաեւ համարվում է երկրի նոր վարչապետի պաշտոնի թեկնածուներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Սերջո Մաթարելան ընդունել է երկրի վարչապետ Մաթեո Ռենցիի հրաժարականը, որը պայմանավորված է երկրում սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի արդյունքներով։





























