Հանրապետական Ջոն Քենեդին հաղթել է Լուիզիանա նահանգից սենատորի տեղի համար անցկացված ընտրություններում՝ այսպիսով ամրապնդելով կուսակցության մեծամասնությունը ԱՄՆ սենատում։ Այս մասին գրում է Politico–ն։
Քվեաթերթիկների 21 տոկոսի հաշվարկից հետո Քենեդին գրեթե երկու երրորդով շատ ձայն է ստացել, քան նրա դեմոկրատ մրցակից Ֆոսթեր Քեմփբելը, ինչը գործակալությանը թույլ է տվել հայտնել հանրապետական Քենեդիի վստահ հաղթանակի մասին։
Լուիզիանայից սենատորի տեղն ազատվել էր այն բանից հետո, երբ այն լքել է հանրապետական Դեւիդ Վիթթերը, 2015-ին Լուիզիանայի նահանգապետի պաշտոնի համար ընտրություններում պարտվելուց գրեթե անմիջապես հետո։
Սենատում հանրապետականները մեծամասնություն կունենան, որը նրանց թույլ կտա ազատորեն առաջ քաշել Թրամփի վարչակազմի առաջարկած օրինագծերը։ Այդուհանդերձ, դեմոկրատները դեռ կարող են օգտագործել «ֆիլիբաստեր» համակարգը, երբ օրինագծի ընդունումը դանդաղեցնելու նպատակով բազմաթիվ փոփոխություններ են առաջարկվում։





























